Սպորտ

Խնձրցյանը հաղթել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում հաղթել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։

Որակավորման փուլում հայ ըմբիշը 12։2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Վասիֆ Բաղիրովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 11։5 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Մուհամեդ Քարավուսին։