Սպորտ

Հայ բռմցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնել

Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ բռմցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցչին։ Իր հերթին՝ ժամանակից շուտ հաղթանակ է տոնել պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը։ Իր մենամարտը հաղթանակով է ավարտել նաև Արշակ Բաբլումյանը։