Սպորտ

Սաուդյան Արաբիան Մանչինիին կվճարի 20 մլն եվրո

Ռոբերտո Մանչինիին տուգանք կվճարեն Սաուդյան Արաբիայի հավաքականից հեռացվելու համար: Տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը իտալացի մասնագետի հետ պայմանավորվել է խզել պայմանագիրը:

Ռոբերտո Մանչինին 20 մլն եվրո կստանա որպես տուժանք․ հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Մանչինին թիմի հետ աշխատել է 2023 թվականի օգոստոսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 20 հանդիպում, որից հաղթել է 8-ում, ինչպես նաև կրել 5 պարտություն։

2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում հավաքականն ունի մեկ հաղթանակ որակավորման երրորդ փուլի չորս խաղերում, C խմբում ընթանում է երրորդ տեղում: