«Արսենալն» ու «Լիվերպուլը» հետաքրքրված են «Ռեալի» թուրք ֆուտբոլիստ Արդա Գյուլերի ծառայություններով։ CaughtOffside-ի համաձայն, լոնդոնցիները 19-ամյա ֆուտբոլիստին տեսնում են որպես Բուկայո Սոկայի այլընտրանք:
«Լիվերպուլը» պետք է ուժեղացնի հարձակման գիծը Մոհամեդ Սալահի նոր պայմանագրի հետ կապված անորոշության և Ֆեդերիկո Կիեզայի ձգձգվող ադապտացիայի ֆոնին:
19-ամյա Գյուլերը «Ռեալի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ առավել հաճախ դուրս գալով փոխարինման, և արդյունավետ գործողություններ չի կատարել: