Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» զիջեց «Ռապիդին»

Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոան» Վիեննայի «Ալյանց» մարզադաշտում ուժերն է չափել ավստրիական «Ռապիդի» հետ։

Հանդիպման հաշիվը բացվել է 31-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել «Ռապիդի» ֆուտբոլիստ Դիոն Բելյոն։ Խաղի հետագա ընթացքը ցույց տվեց, որ սա հանդիպման միակ գոլն էր։ 

Առաջին տուրի խաղում «Նոան» 2-0 հաշվով հաղթել էր «Մլադա Բոլեսլավին»։