Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանում խաղալ միայն «Կրասնոդարում»: Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, որտեղ ուսումը սկսել է 10 տարեկանից․
«Ես մեծացել եմ «Կրասնոդարում»։ Ներքուստ զգում եմ, որ չեմ կարող ինձ թույլ տալ տեղափոխվել ոչ մի այլ ռուսական ակումբ՝ ո՛չ «Զենիթ», ո՛չ «Սպարտակ», ո՛չ «Լոկոմոտիվ»։
Դա սկզբունքային դիրքորոշում է։ Եվրոպայում՝ այո, սակայն Ռուսաստանում միայն մեկ ակումբ կա», - ասել է Սպերցյանը։