Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին:
«Վինիսիուսը միանշանակ մոտ է «Ոսկե գնդակը» ստանալուն։ Տեսեք, թե ինչպես է նա խաղացել նախորդ մրցաշրջանում, ինչպես է իրեն ցույց տալիս այս մրցաշրջանում: Նա հաստատ արժանի է մրցանակի», - Մոդրիչի խոսքը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 8 գոլով և 7 արդյունավետ փոխանցումով: