Սպորտ

Կուրտուան կրկին վնասվածք է ստացել

Տիբո Կուրտուան կարող է բաց թողնել «կլասիկոն»։

«Ռեալը» հայտնել է, որ բելգիացի դարպասապահի մոտ ձախ ազդրամկանի վնասվածք է հայտնաբերվել:

Հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 11-րդ տուրում կմրցի «Բարսելոնայի» հետ: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք Կուրտուան կկարողանա մասնակցել այդ հանդիպմանը: