Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Դրամատիկ ընթացք ստացած խաղում մադրիդյան ակումբը հաղթել է խոշոր հաշվով՝ 5-2։
Առաջին կեսում տանտերերը պարտվելի են եղել 2-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացել է Դոնիել Մալլենը, որը կրկնապատկել է Ջեմմի Գիտտենսը։
Երկրորդ կեսում «սերուցքայինները» վերագտել են իրենց խաղը և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ «Ռեալի» կազմում հեթ-տրիկ հեղինակ է դարձել Վինիսիուսը, մեկական գոլ էլ հեղինակել են Անտոնիո Ռյուդիգերն ու Լուկաս Վասկեսը։
Այսպիսով, այս խաղից հետո «Ռեալը» 6 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Բորուսիան» նույնքան միավորով 5-րդն է։