Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն։
Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է Օլիմպիադաների մասնակից և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող բելառուս Աբուբաքար Խասլախանովին։
72 կգ քաշային կարգում Շանթ Սարգսյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով վրացի Գիորգի Չխիկվաձեին։