Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառուցվածքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի աշխարհում աշխատանքի հետ։ Նա մեր մարզաձևի լավագույն մարզիչն է: Նրա հսկայական փորձը թույլ տվեց նրան շատ բարդ պայմաններում հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ։ Նա մեկն է նրանցից, որոնք Ալեքսանդր Կարելինի և Կամանդար Մաջիդովի հետ 1988 թվականին հաղթել են Սեուլի օլիմպիական խաղերում։ Նա լինելու է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառույցում, դա միանշանակ է, և՛ որպես խորհրդատու, և՛ որպես մեր բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին Պուտինի հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիություն էր շնորհվել: