Ադրբեջանական ֆուտբոլում սկանդալ է ծագել Ադրբեջանի հավաքականի տնօրեն Իլգար Գուրբանովի աղմկահարույց հայտարարությունից հետո: Տեղական ԶԼՄ-ներին նա հայտնել է, որ մինչ հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, ֆուտբոլիստներին թիմ էին ներգրավում ծանոթության կարգով:
Գուրբանովը, ով 2004-18թթ. խաղացել է Ադրբեջանի հավաքականներում, ազգային թիմի տնօրենի պաշտոնը ստանձնել է այս ամռանը:
Ֆունկցիոների հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ադրբեջանական սպորտային հանրության շրջանում։
Այսպես, «Սաբաիլի» գլխավոր մարզիչ Շահին Դինիևը, որը հավաքականը գլխավորել է 2005-07թթ․, ակնարկել է հենց Գուրբանովի անցյալի մասին: «Ես շատ բան կարող եմ պատմել նրա և այն մասին, թե ինչպես է նա հայտնվել Ադրբեջանի հավաքականում», - ասել է նա:
Նշենք, որ Սանտուշի օրոք Ադրբեջանի հավաքականը պարտվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկային չորս հանդիպումներում: