Սպորտ

Նեյմարը խաղադաշտ է վերադարձել

Նեյմարը խաղադաշտ է վերադարձել ծնկի վնասվածքից մեկ տարի անց: Ասիայի Չեմպիոնների լիգայում «Ալ-Հիլալի» հարձակվողը փոխարինման է դուրս եկել «Ալ-Այնի» հետ խաղի 77-րդ րոպեին:

Նեյմարը խաղադաշտ է դուրս եկել 2023 թվականի հոկտեմբերի 18-ից ի վեր առաջին անգամ:

Հիշեցնենք, որ բրազիլացին ԱԱ-2026-ի որակավորման փուլում Ուրուգվայի դեմ խաղում պատռել էր ծնկի խաչաձև կապանը: