Սպորտ

«Վալենսիան» ծանրագույն իրավիճակում է հայտնվել

«Վալենսիան» նահանջել է Լա Լիգայի աղյուսակի վերջին հորիզոնական: 10-րդ տուրի տնային խաղում Ռուբեն Բարախայի գլխավորած թիմը 2:3 հաշվով պարտվել է «Լաս Պալմասին»:

«Վալենսիան» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը՝ ընթացիկ մրցաշրջանում տանելով ընդամենը մեկ հաղթանակ:

Թիմը վաստակել է ընդամենը 6 միավոր և ցույց տվել վերջին 67 տարվա վատագույն արդյունքը. նույն հատվածում Իսպանիայի 6 - ակի չեմպիոնները 1957/58 մրցաշրջանում վաստակել են 5 միավոր: