«Արսենալն» ուսումնասիրում է մարզադաշտի ընդլայնման տարբերակը՝ եկամուտներն ավելացնելու համար: Այժմ ակումբի տնային մարզադաշտը («Էմիրեյթս») վեցերորդն է Անգլիայում և հինգերորդը՝ Պրեմիեր լիգայում, 60.704 հանդիսականով։
Ավելի շատ հանդիսատես կարող են տեղավորել «Մանչեսթեր Յունայթեդի» (74․197), «Տոտենհեմի» (62․850), «Վեստ Հեմի» (62․500) և «Լիվերպուլի» (61․276), ինչպես նաև «Ուեմբլիի» (90․000) մարզադաշտերը:
Ընդ որում, «Լիվերպուլի» մարզադաշտը արդեն ընդլայնվել է, «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է 100 հազար տեղանոց նոր մարզադաշտ կառուցելու կամ «Օլդ Թրաֆորդի» վերակառուցման հնարավորությունը, իսկ «Վեստ Հեմը» պատրաստվում է արենայի տարողունակությունը հասցնել 68․000 հանդիսականի:
Նշվում է, որ «Արսենալի» եկամուտը նախորդ մրցաշրջանում տնային հանդիպումների անցկացումից հետո գերացանցել է 120 մլն ֆունտը:
Միևնույն ժամանակ, 2022/23 մրցաշրջանում ակումբի նմանատիպ եկամուտները կազմել են 102,6 միլիոն ֆունտ, մինչդեռ «Տոտենհեմինը»՝ 117,6 միլիոն:
Ինչպես նշում Է «Times»-ը, «Արսենալը» կարող է վերակառուցման հետ կապված դժվարություններ ունենալ, քանի որ խաղադաշտի բարձրությունը իջեցնելու տեխնիկական հնարավորություն գրեթե չկա. դա կազդի տեսադաշտի վրա: