Սպորտ

«Չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում». Վիրջիլ վան Դեյկ

«Լիվերպուլը» և Վիրջիլ վան Դեյկը սկսել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: 33-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

«Բանակցությունները շարունակվում են, տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Ես ամբողջովին կենտրոնացած եմ «Լիվերպուլի» խաղերի վրա, ցանկանում եմ հաղթել հանդիպումներում, և ուրիշ ոչինչ։

Թե ինչ կլինի ապագայում, ես դեռ չգիտեմ։ Կարող եմ միայն ասել, որ բանակցություններն արդեն սկսվել են, իսկ այնտեղ կտեսնենք», - ասել է Վիրջիլ վան Դեյկը։

Հոլանդացին 2018թ. մերսիսայդյան ակումբ է տեղափոխվել «Սաութհեմփթոնից»՝ 75 միլիոն ֆունտի դիմաց։