«Բորուսիան» չի մարզվի Մադրիդում՝ հետևելու հետ կապված մտավախությունների պատճառով։
Դորտմունդյան ակումբը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին:
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բորուսիայում» առաջին անգամ որոշում են կայացրել խաղից առաջ հրաժարվել մրցակցի խաղադաշտում մարզվելուց: Ենթադրվում է, որ գլխավոր մարզիչ Նուրի Շահինը վախենում է, որ կհետևեն թիմին:
Դորտմունդցիները մարզում կանցկացնեն Գերմանիայի իրենց մարզաբազայում և միայն դրանից հետո կմեկնեն Իսպանիայի մայրաքաղաք: