Սպորտ

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության որևէ արտահոսք չկա, Մադրիդի «Ռեալը» Վինիսիուսի հաղթանակն «ինքնին հասկանալի» է համարում։

Մադրիդյան ակումբը նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» այլ թեկնածուներ չի տեսնում։ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա Փարիզում հաջորդ երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին։