Լիոնել Մեսսին դարձավ «Մայամիի Ինտերի» գոլերի ռեկորդակիրը։ Հարձակվողը Ֆլորիդայի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 33 գոլ և գերազանցել Լեոնարդո Կամպանայի ռեկորդը՝ 32 գոլ։
Երեկ Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Նյու Ինգլենդ Ռևոլոշն»-ի հետ խաղում (6:2):
Նախորդ առաջնության 19 խաղում 37-ամյա արգենտինացին դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։