Սպորտ

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խոշոր երեկո

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում՝ հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը։

Գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաև Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները։

Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչի մենամարտ` ռումինացի Ֆիլիպ Կրիստիանի հետ։ Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Եվրոպայի փոխչեմպիոններ Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Բազեյանը։