Ժոան Լապորտան հիացած չէ Չեմպիոնների լիգայի նոր ֆորմատով․
«Կարծում էի, որ մենք ավելի շատ գումար կստանանք, բայց թվում է, որ մենք միայն ավելի շատ հանդիպումներ կանցկացնենք։ Սա հեղինակավոր մրցաշար է, բայց ես մի փոքր այլ բան էի սպասում։ Այն, որ պատասխան հանդիպումներ չկան [խմբային փուլում], մի փոքր շփոթեցնող է։
Սուպերլիգան ավելի կենդանի է, քան երբևէ: Ամեն ինչ պատրաստ է: Բայց պետք է ամեն ինչ համաձայնեցնել ֆուտբոլային կազմակերպությունների հետ։ «Բարսելոնան» պետք է կապող օղակ դառնա նման կազմակերպությունների և Սուպերլիգայի միջև։ Սուպերլիգայի գոյության նպատակն այն է, որ ակումբները դրանից շահեն։
Ձևաչափը չափազանց գրավիչ կլինի, բայց նախ պետք է, որ բոլոր կողմերը պայմանավորվեն։
Ի դեպ, ՈւԵՖԱ-ի նախագահըԱլեքսանդր Չեֆերինը Հանս Ֆլիկի երկրպագուն է։ Նա շնորհավորել է ինձ այդ նշանակման կապակցությամբ։ Նրանք ծանոթ են անձամբ», - ասել է «Բարսելոնայի» նախագահը ակումբային ալիքին տված հարցազրույցում։