Լիոնել Մեսսին պատմել է, որ եկել է «Ինտեր Մայամի»՝ օգնելու համար:
«Ես շատ եմ սիրում ֆուտբոլը։ Մենք եկել ենք, որպեսզի օգնենք ակումբին աճել, ես չեմ եկել, որպեսզի ավարտեմ կարիերաս։
Մեզ բախտ է վիճակվել բազմաթիվ տիտղոսներ նվաճել»,-ասել է 37-ամյա հարձակվողը՝ նկատի ունենալով իր հետ «Բարսելոնայում» հանդես եկած և ՄԼՍ-ի ակումբ եկած մյուս ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ «Ինտերում» խաղում են նաև Լուիս Սուարեսը, Սերժի Բուսկետսը և Ժորդի Ալբան: