«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է իր 2-ամյա որդու մասին․
«Չեմ կարծում, որ ես նրա աչքերում հիանալի խաղացող եմ, քանի որ ինչ նա ծնվել է, ես ավելի շատ եմ պարտվել, քան հաղթել, և, միևնույն ժամանակ, նրա այստեղ լինելն ինձ օգնում է բոլոր այն դժվար պահերին, որոնք ես ապրել եմ վերջին մի քանի տարվա ընթացքում: Նա իրեն շատ լավ է պահում նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն ուշ է։ Ես երջանիկ եմ», -ասել է Նադալը Six Kings Slam մրցաշարի մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռաֆայել Նադալ կրտսերը ներկա է գտնվել Կառլոս Ալկարասի (3:6, 3:6) հետ հանդիպման ժամանակ հոր խաղին: