Ֆրանսիական RMC Sport առցանց պարբերականը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Շվեդիա կատարած ուղևորության ժամանակ սեռական հարաբերություններ է ունեցել: Ընդ որում, նշվում է, որ հարձակվողը վստահ է, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մբապեի մոտ պահպանվել են նաև երիտասարդ կնոջ տեքստային հաղորդագրությունները, որի հետ նա երեկոն անցկացրել է Ստոկհոլմի հյուրանոցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիլիանին մեղադրում են բռնաբարության մեջ: