Սպորտ

5 հայ բռնցքամարտիկ կպայքարի չեմպիոնի կոչման համար

Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Էլիդա Քոչարյանի հաջողությունը զարգացրել է նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։

Գարբոյանը հաղթել է իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության է մատնել թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ է գտնվել անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանն առավելության է հասել տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ:

Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային, և ինչպես Ռուսլան Ասլիկյանը, կփորձի պաշտպանել տիտղոսը: Մրցավայրում մեր մարզիկների կողքին է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: