«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնում Վինչենցո Մոնտելային ընդգրկել է հավակնորդների ցուցակում:
Այս մասին հայտնում է Ajansspor-ը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մանչեսթերյան ակումբը դիտարկում է Էրիկ տեն Հագին պաշտոնանկ անելու հնարավորությունը առաջիկա խաղերում անհաջողության դեպքում:
Այժմ Մոնտելան գլխավորում է Թուրքիայի հավաքականը։ Նրա հետ նա հասել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։
50-ամյա իտալացի մասնագետն աշխատել է նաև «Միլանում», «Ֆիորենտինայում», «Ռոմայում», «Սևիլիայում» և այլ ակումբներում:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 14-րդ հորիզոնականում է՝ 7 տուրից հետո վաստակելով 8 միավոր: