Forbes-ը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը:
Վարկանիշը հաշվի է առնում ակումբներում ստացված եկամուտները (ներառյալ՝ աշխատավարձ, բոնուսներ և, որոշ դեպքերում, իմիջային իրավունքներից ստացված եկամուտներ), ինչպես նաև ոչ ֆուտբոլային գործունեությունից ստացված եկամուտները (այդ թվում՝ գովազդային պայմանագրեր և բիզնեսից ստացված եկամուտներ):
Ցուցակը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ այս մրցաշրջանում 285 միլիոն դոլար ընդհանուր եկամուտով:
2024/25 մրցաշրջանում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը:
1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») - 285 միլիոն դոլար (220 միլիոն՝ ակումբից, 65 միլիոն՝ ոչ ֆուտբոլային գործունեությունից)
2. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի») – 135 միլիոն (60+75 միլիոն ՄԼՍ-ի օրացույցի պատճառով տրվում են 2024 թվականի օրացուցային տարվա եկամուտները, այլ ոչ թե մեկ մրցաշրջանի համար)
3. Նեյմար («Ալ Հիլալ») – 110 միլիոն (80+30 միլիոն)
4. Քարիմ Բենզեմա («Ալ Իթթիհադ»)-104 միլիոն (100+4 միլիոն)
5. Կիլիան Մբապե («Ռեալ») - 90 միլիոն (70+20 միլիոն)
6. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») - 60 միլիոն (46 + 14 միլիոն)
7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») - 55 միլիոն (40+15 միլիոն)
8. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») - 53 միլիոն (35+18 միլիոն)
9. Սադյո Մանե («Ալ Նասր»)-52 միլիոն (48+4 միլիոն)
10. Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 39 միլիոն (35+4 միլիոն):