Պոլ Պոգբան վառ գույներով է բնութագրել Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունները։
«Յուվենտուսի» կիսապաշտպանը և «Ֆեներբախչեի» մարզիչը միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում» 2016-18թթ․:
«Մեր հարաբերությունները նման էին ընկերոջ և ընկերուհու հարաբերությունների։ Մենք անընդհատ գժտվում էինք, հետո՝ հաշտվում։
Ամեն ինչ հիանալի էր սկսվել, նա էր պատճառներից մեկը, որ ես վերադարձա Մանչեսթեր։ Ես խոսեցի նրա հետ, և նա համոզեց ինձ վերադառնալ։
Ես չգիտեմ, թե ինչու դա վերածվեց մղձավանջի, ինչու մենք սկսեցինք կռվել, քանի որ ես կռիվ չեմ սկսել:
Մենք համամիտ չէինք միմյանց հետ, ինչպես դա երբեմն պատահում է մարզիչների և խաղացողների մոտ։ Բայց ես մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ։ Եթե վաղը տեսնեմ նրան, ամուր կգրկեմ։ Մի օր մենք ստիպված կլինենք միասին նստել և ամեն ինչ քննարկել», - ասել է Պոգբան: