«Լայպցիգի» հարձակվող Բենիամին Շեշկոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
«Զինագործները» ցանկանում են հարձակվողին ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Տարբերակներից մեկն էլ կարող է դառնալ 21-ամյա սլովենը․ հաղորդում է Football.London-ը։
«Արսենալը» Շեշկոյի նկատմամբ հետաքրքրություն է պահպանում ամռանից, երբ պատրաստ էր նրա համար վճարել 65 միլիոն եվրո: Սակայն հունիսին Բենիամինը երկարաձգել էր պայմանագիրը Բունդեսլիգայի ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» և Սլովենիայի հավաքականի կազմում անցկացրած 13 խաղում Շեշկոն խփել է 10 գնդակ: