Սպորտ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Տրենտին

«Ռեալը» մտադիր է առաջիկայում ուժեղացնել իր պաշտպանական գիծը։

Ըստ The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի՝ Մադրիդի տրանսֆերային առաջնահերթ նպատակը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն է, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Նշվում է, որ նրա տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր է միայն ազատ գործակալի կարգավիճակով։

Որպես աջ պաշտպանի դիրքի այլընտրանք՝ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է նաև Պեդրո Պորրոյին «Տոտենհեմից», Ժերեմի Ֆրիմպոնգին Լևերկուզենի «Բայերից» և Խուանլուին «Սևիլիայից»:

Բացի այդ, մադրիդցիների ղեկավարությունը համաձայնության է եկել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ կենտրոնական պաշտպան ձեռք բերելու անհրաժեշտության մասին, և հունվարին այս դիրքում խաղացող ձեռք բերելու հավանականությունը զգալիորեն մեծացել է:

Հնարավոր տարբերակների թվում ակումբը դիտարկում է Այմերիկ Լապորտային, Կաստելլո Լուկեբային և Պալմեյրասից 18-ամյա Վիտոր Ռեիսին։