Սպորտ

Ֆերգյուսոնը զրկվել է անգամ հանդերձարան ազատ մտնելու իրավունքից

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խաղերից հետո այլևս չի կարող մտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ակումբային ծախսերը կրճատելու որոշումից հետո կդադարի 82-ամյա Ֆերգյուսոնին վճարել ակումբի դեսպան աշխատելու համար: Նախկին մարզիչն ակումբում այդ պաշտոնում տարեկան 2 միլիոն ֆունտ էր վաստակում։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ֆերգյուսոնին՝ ակումբի պատմության ամենահաջողակ մարզչին, և «Յունայթեդի» ֆուտբոլային վարչությանը խնդրել են խաղերից հետո չմտնել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում գտնվող հանդերձարան:

«Մանչեսթեր Յունայթեդում» հերքում են Ֆերգյուսոնին թիմի հանդերձարան թողնելու ուղղակի արգելքը՝ բացատրելով, որ այժմ կա «հավաքական ըմբռնում», թե ով է մտնում այնտեղ: Ֆերգյուսոնը նախկինում խաղերից հետո կարող էր ազատորեն մտնել թիմի հանդերձարան, բայց դա պարբերաբար չէր անում:

Նշվում է, որ թիմի հանդերձարան այցելությունները տասնամյակներ շարունակ եղել են «Մանչեսթեր Յունայթեդի» մշակույթի մի մասը: Ֆերգյուսոնը և նրա գործընկերները՝ ֆուտբոլային խորհրդի անդամներ Դեյվիդ Գիլը և Մայք Էդելսոնը, միշտ սպասված են եղել հանդերձարանում, ինչպես սըր Բոբի Չարլթոնը և նախկին տնօրեն Մորիս Ուոթկինսը: