Թոմաս Տուխելը դարձել է Անգլիայի հավաքականի երրորդ ոչ բրիտանացի մարզիչը։ Նշենք, որ 51-ամյա գերմանացին գլխավորել է Անգլիայի հավաքականը: Նա աշխատանքի կանցնի հունվարի 1-ից։
Ավելի վաղ Տուխելը գլխավորել է «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն, «Չելսին» և «Բավարիան»:
Տուխելը դարձել է երրորդ ոչ բրիտանացի մարզիչը, որը գլխավորում է հավաքականը: Նրանից առաջ հավաքականի ղեկին եղել են շվեդ Սվեն-Յորան Էրիկսոնը (2001-2006, 67 խաղ, հաղթանակների տոկոսը՝ 59,7) և իտալացի Ֆաբիո Կապելոն (2008-2012, 42 խաղ, հաղթանակների տոկոսը՝ 66,7):