Սպորտ

Մեսսին կրկին ճախրում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարավային Ամերիկայի 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 10-րդ տուրում Արգենտինայի հավաքականն ընդունել է Բոլիվիայի հավաքականին: «Ալբիսելեստեի» ֆուտբոլիստները ջախջախել են մրցակցին 6։0 հաշվով։

Հանդիպման հերոսն է դարձել Լեոնել Մեսսին՝ դառնալով հեթ-տրիկի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 

Արգենտինան 10 հանդիպումից հետո ունի 22 միավոր և գլխավորում է 2026 թվականի CONMEBOL-ի աշխարհի առաջնության որակավորման աղյուսակը։