Սպորտ

Վիրցը վնասվածք է ստացել

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Գերմանիայի հավաքականի կազմում կայացած խաղում վնասել է կոճը: 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ազգերի լիգայի խաղում Նիդերլանդների հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է լևերկուզենցիների մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի՝ մարզումներին վերադառնալու ժամկետը դեռ պարզ չէ:

Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը Բունդեսլիգայում անցկացրել է 6 հանդիպում և «0 գոլ+փոխանցում» համակարգով վաստակել 5 (4+1) միավոր: Նա նաև 2 գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի 2 խաղում: