Սպորտ

Էլիդա Քոչարյանը շարժվում է դեպի հերթական ոսկին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջին մեդալն է ապահովել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը շարժվում է դեպի հերթական ոսկին։ 1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։