Սպորտ

Մադրիդի «Ռեալի» կայքը ամենաայցելվողն է թոփ ակումբների շարքում

Մադրիդի «Ռեալի» կայքը անցած մրցաշրջանում ամենաշատ այցելվողն է դարձել աշխարհի ֆուտբոլային ակումբների շրջանում:


SimilarWeb վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ մադրիդյան ակումբի պաշտոնական կայք են այցելել ամսական միջինը 8,9 միլիոն անգամ: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով ռեկորդ է գրանցվել «Ռեալի» կայք այցելած օգտատերերի թվով՝ 68 միլիոն մարդ, ինչը 2%-ով ավել է նախորդ տարվա համեմատ:

Կայքի այցելությունների թվով 2-րդ տեղը զբաղեցրել է «Լիվերպուլը», 3-րդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նշենք, որ «Ռեալի» կայքն այս ցուցանիշով առաջատարն է 8 տարի անընդմեջ:

Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը․

1. «Ռեալ»- 8,9 միլիոն այցելություն մեկ ամսվա ընթացքում

2. «Լիվերպուլ» - 8,2 միլիոն

3. «Մանչեսթեր Յունայթեդ» - 6,9 միլիոն

4. «Արսենալ» - 6,4 միլիոն

5. «Բավարիա» - 5,4 միլիոն

6. «Չելսի» - 4,7 միլիոն

7. «Մանչեսթեր Սիթի»՝ 3,5 միլիոն

8. «Բարսելոնա» - 3,2 միլիոն

9. ՊՍԺ-2 մլն

10. «Միլան» - 1,7 միլիոն