Սպորտ

Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի մրցաշարում

Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որը հանդես է գալիս Հայաստանի հավաքականում, հաջողությամբ հաղթահարել է Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված WTA-250 կարգի մրցաշարի առաջին շրջանը:

1/16 եզրափակիչի խաղում հայուհին երեք սեթում հաղթել է մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Էշլին Կրյուգերին՝ 7:6 (7:1), 6:3.

Հանդիպումը տևել է 1 ժամ 32 րոպե։

Ճապոնիայում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 61-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի և Սառա Սաիտոյի զույգի հաղթողը։