Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Բեն Չիլուելը կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում», հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Չիլուելը կարող է վարձավճարով միանալ «Նապոլիին» մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը: Բացի այդ, Բենջամինի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆուլհեմը», «Քրիսթալ Փելասը» և «Իպսվիչը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան այլևս հույսեր չի կապում Չիլուելի հետ:
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: