Սպորտ

Նոր սկանդալ Մբապեի շուրջ. ֆուտբոլիստը անուղղակի մեղադրում է ՊՍԺ-ի ղեկավարությանը

Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում էր Կիլիան Մբապեն, բռնաբարության հետաքննություն է սկսվել։


Ավելի վաղ հայտնի էր դարձել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ ոստիկանական հետաքննություն սկսելու մասին, որտեղ «Ռեալի» հարձակվողն ու նրա ընկերները գիշերել են Շվեդիա կատարած ուղևորության ժամանակ:

Հոկտեմբերի 10-ին՝ Ազգերի լիգայում Ֆրանսիա-Իսրայել խաղի օրը, ընկերները այցելել են ռեստորան և գիշերային ակումբ. տուժածի հայտարարության համաձայն՝ հյուրանոցում դեպքը տեղի է ունեցել նույն օրը:

Մբապեն այդ տեղեկությունը կեղծ է որակել՝ նշելով, որ լուրը հայտնվել է ՊՍԺ-ի բողոքարկման լսումից մեկ օր առաջ՝ իրեն 55 միլիոն եվրո աշխատավարձի պարտքը վճարելու վերաբերյալ: Փարիզյան ակումբում Մբապեի արտահայտությունները «խայտառակություն» են անվանել։

Այսօր Շվեդիայի դատախազությունը հրապարակել է մամուլի հաղորդագրություն բռնաբարության վերաբերյալ բողոքից հետո նախաքննություն սկսելու մասին:

«Ստոկհոլմում ենթադրյալ բռնաբարության մասին ԶԼՄ-ների հաղորդումներից հետո դատախազությունը կարող է հաստատել, որ բռնաբարության մասին բողոք է ստացվել ոստիկանություն: Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ստոկհոլմյան հյուրանոցում։


Նախաքննությունը վարում է ավագ դատախազ Մարինա Չիրակովան։ Դատախազը անհասանելի է ԶԼՄ-ների համար և այս պահին չի կարող լրացուցիչ տեղեկություններ տրամադրել: Երբ լրացուցիչ տեղեկություններ հայտնվեն, կհրապարակվի նոր մամլո հաղորդագրություն», - ասված Է Շվեդիայի դատախազության հաղորդագրության մեջ:

Մամուլի հաղորդագրության մեջ չի նշվել Մբապեի անունը: Ավելի վաղ շվեդական երկու թերթեր՝ Expressen-ը և Aftonbladet-ը, հայտնել էին, որ հետաքննությունը վերաբերում է Կիլիանին: