Իսպանական «Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել է թիմի նախկին մարզիչ Չավիին վերադարձնել iPhone-ն ու iPad-ը, որոնք ակումբը տվել է նրան և իր անձնակազմին՝ անձնական օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը։
Ակումբը հայտարարել է, որ Apple-ի սարքավորումները պատկանում են «Բարսելոնային», և Չավին և նրա մարզչական շտաբը պարտավոր են վերադարձնել դրանք։
2024 թվականին Մադրիդի «Ռեալը» ժամանակից շուտ դարձել էր Իսպանիայի չեմպիոն՝ վաստակելով 95 միավոր։ «Բարսելոնան» 85 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը։ «Ժիրոնան» 81 միավորով երրորդն էր:
Հունվարի 27-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ «Վիլյառեալին» պարտվել էր (3:5) Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում։ Հանդիպումից հետո Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի գլխավոր մարզչի պաշտոնը։ Մասնագետը հեռանալու իր որոշումը բացատրել էր նրանով, որ ակումբը պետք է փոխի ընթացքը։ Չավիի օրոք «Բարսելոնան» նվաճել է Լա լիգայի և Իսպանիայի Սուպերգավաթի տիտղոսները:
Նոր մրցաշրջանում կատալոնական թիմը 9 տուրից հետո 24 միավորով առաջին տեղում է։ Թիմը մարզում է Հանս-Դիտեր Ֆլիկը։