Սպորտ

«Նման բան լինում է կյանքում մեկ անգամ». Գվարդիոլան՝ Մեսսիի մասին

Պեպ Գվարդիոլան իր հիացմունքն է հայտնել Լիոնել Մեսսիի հասցեին․

«Նման ֆուտբոլիստից առավելագույնը քամելու համար նախ պետք է ճանաչել նրան։ Խոսքը բոլոր ժամանակների ուժեղագույն ֆուտբոլիստի մասին է։ Միգուցե ես անհարգալից վերաբերմունք եմ ցուցաբերում Մարադոնայի, Պելեի նկատմամբ․ հասկանում եմ։ Բայց աստղերն այդպես հավաքվեցին։ Ես տեսել եմ այն կայունությունը, որը 15 տարի շարունակ Մեսսին ցուցադրում է մարզումների ժամանակ և երեք օրը մեկ՝ խաղերում։ Եվ ես այլևս նման բան չեմ տեսել: Եվ ես ամեն օր հետևում էի դրան:

Մեզ բախտ է վիճակվել տեսնել նրան, նման բան լինում է կյանքում մեկ անգամ, ինչպես Թայգեր Վուդսի և Մայքլ Ջորդանի դեպքում», - ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: