Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։ «Յուվենտուսի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելեսը», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա ֆրանսիացին մոտ է թուրինյան ակումբի հետ պայմանագիրը խզելուն: Հաղորդվում էր նաև, որ Պոգբան բանակցություններ է վարում «Մարսելի» հետ:
32 խաղից հետո «Լոս Անջելեսը» ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: