Սպորտ

Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Ազգերի լիգայի հերթական տուրի շրջանակում, Հայաստանի հավաքականն ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։

Առաջին խաղակեսի ընթացքում գոլեր չգրանցվեցին։ Թեև անկյունայինից հետո Հյուսիսային Մակեդոնիան գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը, սակայն գոլը չհաշվեցին, քանի որ խաղից դուրս վիճակ էր արձանագրվել։ Հավաքականներն ընդմիջման գնացին ոչ ոքի՝ 0։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսը թեև Հայաստանի հավաքականը ակտիվ սկսեց, սակայն գնդակի հեղինակ դարձավ Հյուսիսային Մակեդոնիան։ Աչքի ընկավ Միովսկին։ Երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակի վերջում Հյուսիսային Մակեդոնիան կրկնապատկեց խաղի հաշիվը։

Մինչ խաղի ավարտը հավաքականներն այլևս աչքի չընկան, հանդիպումն ավարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակով 2։0 հաշվով։