Սպորտ

Հաղթական մեկնարկ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Մասնավորապես, 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանն առավելության է հասել Հունաստանի ներկայացուցիչ Կոնստոուրիոս Պանագոտիսի նկատմամբ։

Իրենց մեկնարկային մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Ադամյանն առավելության է հասել բելգիացի Օսամա Էլ Մոսաուիի նկատմամբ, իսկ Ճղրիկյանն ուժեղ է գտնվել Կոսովոյի ներկայացուցիչ Դոնալդ Սիլայից։