Սպորտ

Հայտնի է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության չորրորդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ստյուարտ Աթվելը, մրցավարի օգնականներ՝ Ստյուարտ Բարթը և Ակիլ Հոուսոնը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Թոնի Հարինգթոնը: VAR-ի մրցավար է նշանակվել Քրիս Կավանան, VAR-ի մրցավարի օգնական՝ Շան Մեսսին:

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: