Սպորտ

«Վենգերն ինձ համար ամեն ինչ էր». Ֆաբրեգաս

Ֆրանսեսկ Ֆաբրեգասը խոսել է Արսեն Վենգերի հետ «Արսենալում» ունեցած հարաբերությունների մասին:

Իսպանացի կիսապաշտպանը լոնդոնցիների հիմնական թիմում հանդես է եկել 2004-2011 թվականներին:

«Լոնդոնը փոխեց ինձ։ Արսեն Վենգերն ինձ համար ամեն ինչ էր։ Նա հավատում էր ինձ, հարցնում էր ընտանիքիս, դպրոցի մասին։ Նա ինձ հետ խոսում էր այն բաների մասին, որոնք բնորոշ չեն մարզչին և ստիպում էր զգալ իր նախագծի մի մասը։ Կանքում նման մարդ ունենալը շատ կարևոր է։

Այն, ինչ նա ինձ ստիպեց զգալ, անհնար է բացատրել: Դուրս գալով խաղադաշտ և իմանալով, որ քո հետևում կանգնած է մի մարդ, ով քեզ շատ է հավատում, դու քեզ լավ ես զգում, և գլուխդ ավելի լավ է աշխատում», - ասել է «Արսենալի» նախկին խաղացող, իսկ այժմ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը։