Սպորտ

Յամալը Իսպանիայի հավաքականում ստացել է 10 համարը

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը հոկտեմբերի 12-ին և 15-ին Ազգերի լիգայի շրջանակներում կմրցի Դանիայի և Սերբիայի հավաքականների հետ:

«Բարսելոնան» ներկայացնող 17-ամյա վինգերը այդ հանդիպումներում հանդես կգա 10 համարի ներքո:

Իսպանիայի հավաքականում այս համարը նախկինում կրում էր Դանի Օլմոն: «Բարսելոնայի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի հայտավորվել: