Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Իսպանացին 22 տիտղոս է նվաճել Մեծ սաղավարտի մենախաղի մրցաշարերում։ Որոշումը կկայացվի Դևիսի գավաթի եզրափակչից հետո։
«Դժվար տարիներ էին, հատկապես՝ վերջին երկուսը։ Չեմ կարծում, որ առանց սահմանափակումների խաղալու հնարավորություն եմ ունեցել։
Ակնհայտ է, որ սա դժվար որոշում էր, որն ընդունելու համար ինձնից որոշ ժամանակ պահանջվեց։ Բայց այս կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է վերջ դնելու այն կարիերային, որը երկար էր և շատ ավելի հաջող, քան ես երբևէ կարող էի պատկերացնել: Ես կարծում եմ, որ սա լավ ժամանակ է:
Շատ ուրախ եմ, որ իմ վերջին մրցաշարը կլինի Դևիսի գավաթի եզրափակիչը, որտեղ ես կներկայացնեմ իմ երկիրը։ Կարծում եմ, որ ես անցել եմ ամբողջ շրջանը, քանի որ, որպես պրոֆեսիոնալ թենիսիստ, իմ առաջին մեծ ուրախություններից մեկը 2004 թվականին Սևիլիայում կայացած Դևիսի գավաթի եզրափակիչն էր»,- ասել է 38-ամյա թենիսիստը, որը ռեկորդային 14 տիտղոս է նվաճել Ֆրանսիայի բաց առաջնությունում:
Mil gracias a todos
— Rafa Nadal (@RafaelNadal) October 10, 2024
Many thanks to all
Merci beaucoup à tous
Grazie mille à tutti
谢谢大家
شكرا لكم جميعا
תודה לכולכם
Obrigado a todos
Vielen Dank euch allen
Tack alla
Хвала свима
Gràcies a tots pic.twitter.com/7yPRs7QrOi