«Ռեալը» և «Բարսելոնան» հետաքրքրվում են Ջոնաթան Տայի ծառայություններով։
Ինչպես հայտնում են «Բիլդ»-ը, «Բավարիան» այլևս չի գլխավորում 28-ամյա պաշտպանի համար մղվող մրցավազքը: Այսպես, «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն շփվել են ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Նշվում է, որ «Բայերի» պաշտպանը կարող է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել հունվարին: Հաջորդ ամռանը հնարավոր է տրանսֆեր՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 6 հանդիպման: