Յուրգեն Կլոպը կդառնա «Ռեդ Բուլ» ընկերության ֆուտբոլային ուղղության ղեկավարը:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Գերմանացի մասնագետն արդեն կնքել է երկարաժամկետ պայմանագիր և աշխատանքի կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից:
Նոր պաշտոնում 57-ամյա Կլոպը պատասխանատու կլինի «Ռեդ Բուլ» համակարգի ակումբների միջազգային ցանցի ռազմավարական կառավարման համար (այդ թվում՝ գերմանական «Լայպցիգը», ավստրիական «Զալցբուրգը», ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսը»):
Նշվում է, որ նրա պայմանագրում կա Գերմանիայի հավաքականը գլխավորելու հրավերի դեպքում վաղաժամ խզման տարբերակ:
Ամռանը Կլոպը հեռացել է «Լիվերպուլից», որի գլխավոր մարզիչն էր 2015 թվականի հոկտեմբերից: Գերմանացին ակումբին հաղթանակ է բերել Անգլիայի առաջնությունում, երկրի գավաթում և Սուպերգավաթում, Անգլիայի լիգայի գավաթում (երկու անգամ), ինչպես նաև Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:
Հրաժարականից հետո նա ասել է, որ առաջիկայում մտադիր չէ վերադառնալ մարզչական աշխատանքի: